Կապանում Իրանի հյուպատոսարանը սկսել է իր գործունեությունը

Իրանի Իսլամական Հանրապետության  ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Կապանում  ԻԻՀ նորաբաց հյուպատոսությանը՝ մասնավորապես նշելով․

 «Կապանում մեր հյուպատոսությունն արդեն իսկ սկսել է իր գործունեությունը։ Սա շատ հստակ դիվանագիտական ​​քայլ է՝  հիմնված երկու երկրների միջև պայմանավորվածության և երկու երկրների ընդհանուր շահերի վրա»,-նշել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Սեպտմբերի 30-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին  և Կապանում  Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: 

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը, իսկ ՀՀ  ԱԳ նախարարը նրան էր հանձնել էկզեկվատուրան: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print