Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 55․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 7-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 55․5 հա տարածք։

Մասնավորապես, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարվել է 8 հա, Կապան քաղաքում՝ 1 հա, Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհին՝ 1 հա տարածք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print