Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` տվյալ երթուղին Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի և տարածքային պահանջների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հայտնի է. կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով։

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։

«Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ» ,- ասել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print