Կազմակերպության գործունեությունը շարունակվում է ողջ ծավալով։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմամգալի Տասմագամբետովը անդրադարձել է ՀԱՊԿ գործունեությանը և, ի թիվս այլ հարցերի, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին․
«Երևանն, իսկապես, վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին: Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ», – նշել է Տասմագամբետովը։