Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Ֆրանսիայի հասցեին։ 

Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանում տեղակայում է իր ռազմական առաքելությունը, Հայաստանին դրդում է հերթական պատերազմի, փորձում է իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտ դարձնելու իր ծրագիրը։

Նագիևը շարունակել է մեղադրանքները՝ նշելով, որ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, ձևավորում է լրտեսական ցանց, գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print