Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Tiida»-ի, «Hyundai»-ի և «Mercedes»-ի վարորդների ինքնությունը:
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Պարույր Բաբայանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում ոստիկանության էրեբունու բաժնի հարևանությամբ բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով բախվել է «Nissan Tiida» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են՝ 12-ամյա երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա մայրը՝ «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Tiida»-ի, «Hyundai»-ի և «Mercedes»-ի վարորդների ինքնությունը:
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: