ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով Թուրքիայի արեւմուտքում գտնվող Սափանջա լիճը ծածկվել է մազութի թանձր շերտով, տեղեկացրել է Milliyet թերթը։

«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ վնասվել է ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը, վառելիքը լցվել է Սափանջա լիճը, որը մաքուր ջրով սնուցում է 4-5 մլն մարդու»,- տեղեկացրել է թերթը։

Իշխանություններն սկսել են վերացնել վթարի հետեւանքները՝ լողացող պատնեշներ դնելով։ Ջրամատակարարման եւ կոյուղու տեղի վարչությունը հավաստիացրել է, որ լճի աղտոտված մասը գտնվում է ջրառի կետերից հեռու, ուստի քաղաքացիներն իրենց առողջության համար անհանգստանալու առիթ չունեն։Թուրքիայի տարածով անցնող ՆԱՏՕ-ի նավթատարը, որի երկարությունն ավելի քան երեք հազար կիլոմետր է, բավարարում է թուրքական ԶՈւ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի կարիքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print