Բյուջետային աջակցության միջոցները կուղղվեն Հայաստանի 2024 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրին:
Նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել €92,300,000 արժողությամբ վարկ եւ $16,000,000 մլն գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:
Նշվում է, որ բյուջետային աջակցության միջոցները կուղղվեն Հայաստանի 2024 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար «վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»:
Աջակցության ստացման համար նախապայման է երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: