«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու ևս 10 ակումբ Ազգային արտոնագրեր ստացան

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին։

Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում քննության էին դրվել IDBank  Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա» և ՀՀ Առաջին խմբի 2023/2024 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող IDBank  Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ», «ՖԱ Վեստ Արմենիա», «Գանձասար ՖԱ» և «Սյունիք ՖԱ» ակումբներին:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print