Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ձեռք են բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի ապացույցներ։
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև։
Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը։
Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ձեռք են բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի ապացույցներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաև, որ բացահայտվել և կալանավորվել է ևս մեկ կասկածյալ, ով մասնակցել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակված ահաբեկիչներին ֆինանսավորելու սխեմային: