Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն:

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

«Աբու Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով`  «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության․ արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40 Аpple մոդելի բջջային հեռախոս։

Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։

Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print