Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, արձանագրվել՝ 8 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-ից մարտի 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խուլիգանության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, պետական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, համակարգչային հափշտակության, դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, անառակաբարո արարք կատարելու, սուտ ցուցմունք տալու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, երեխայի կյանքի և անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print