Դեկտեմբերի 31-ի վերջին րոպեին 60-րդ վայրկյան ավելացնելու պրակտիկան գործում է 1972 թվականից, սակայն դա առաջացրել է մի շարք հաշվողական խնդիրներ, ուստի չափագիտական կազմակերպությունները վերջերս որոշել են 2035 թվականից աստիճանաբար հանել լրացուցիչ վայրկյանները:
Գլոբալ տաքացման պատճառով Երկրի բևեռներում սառույցի հալվելը սկսել է փոխել Երկրի պտույտի արագությունը, ինչը հնարավորություն
կընձեռի մինչև 2029 թվականը հետաձգելու լրացուցիչ վայրկյանի ներդրումը: Սակայն դա կարող է աննախադեպ սխալի հանգեցնել համակարգչային ցանցերի ժամային սինխրոնիզացման հարցում:
Դրա մասին հայտնել են Կալիֆորնիայի Սքրիփսի օվկիանոսագրության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները Nature ամսագրում հրապարակված իրենց հոդվածում:
Հայտնի է, որ Երկրի պտույտն աստիճանաբար դանդաղում է Լուսնի ձգողականության պատճառով, աննշան փոփոխություններին հետևում է Համակարգված համընդհանուր ժամանակը (UTC), որն ուշացումը փոխհատուցում է այսպես կոչված կոորդինացիոն՝ լրացուցիչ վայրկյաններով։
Դեկտեմբերի 31-ի վերջին րոպեին 60-րդ վայրկյան ավելացնելու պրակտիկան գործում է 1972 թվականից, սակայն դա առաջացրել է մի շարք հաշվողական խնդիրներ, ուստի չափագիտական կազմակերպությունները վերջերս որոշել են 2035 թվականից աստիճանաբար հանել լրացուցիչ վայրկյանները:
Այնուամենայնիվ, 1972 թվականից ի վեր, Երկրի հեղուկ միջուկի անկյունային արագության փոփոխությունները հանգեցրել են նրան, որ երկրագնդի արտաքին կեղևը սկսել է փոքր-ինչ ավելի արագ պտտվել, ինչը կարող է բացասական կոորդինացիոն վայրկյանի ներդրում պահանջել:
Գիտնականները նոր հետազոտության մեջ պարզել են, որ Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառույցի հալոցքի ավելացումը, որն արձանագրվել է արբանյակային ծանրաչափության միջոցով, հանգեցրել է Երկրի պտույտի անկյունային արագության նվազմանը:
1990-ականների սկզբից մոլորակը դարձել է ավելի նվազ գնդաձև և ավելի տափակ, քանի որ Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցները հալվել են, և լրացուցիչ ջրի զանգվածը բևեռներից տեղափոխվել է հասարակած, որի արդյունքում Երկրի պտույտը դանդաղել է:
Գործնականում դա նշանակում է, որ ամբողջ աշխարհում մոտավորապես 450 ատոմային ժամացույցների վրա հիմնված UTC-ի (Coordinated Universal Time) միջին արևային ժամանակի հետ համաձայնեցման համար առաջին անգամ կպահանջվի բացասական վայրկյան ներդնել, բայց ոչ թե 2026 թվականին, այլ՝ 2029-ին։
Հետազոտության հեղինակները նշում են, որ թեև գլոբալ տաքացումը հետաձգել է բացասական լրացուցիչ վայրկյանի ներդրումը, այնուհանդերձ այն դեռևս աննախադեպ վտանգ սպառնալիք է համակարգչային ցանցերի համար։
Հետևաբար, UTC-ում փոփոխությունները, հնարավոր է, անհրաժեշտ լինի ներմուծել նախատեսվածից ավելի շուտ: