Երկու տղամարդ փորձել են Իրանից մտնել Ադրբեջան։
Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
Երկու տղամարդ փորձել են Իրանից մտնել Ադրբեջան։ Սահմանապահները զենք են կիրառել նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվել կանգ առնելու հրամանին։
Արդյունքում մեկը վիրավորվել է, իսկ մյուսը, օգտվելով բարդ տեղանքից և անբարենպաստ եղանակից, հետ է փախել Իրան։
Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 10 կգ թմրանյութ, որի հետևից եկել են Ադրբեջանի երկու բնակիչ. նրանք ձերբակալվել են: