Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ ամրապնդել համագործակցությունն էներգետիկ ոլորտում. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Կողմերը խոսել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն առավելագույնս ամրապնդելու համար գործնական քայլեր ձեռնարկելու կարևորության մասին։

Մատնանշելով երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print