18-ամյա երիտասարդի մոտ կռփազենք և դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 30-ի ուշ երեկոյան Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի պատանու մոտ նկատել են կռփազենք:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print