Առաջիկայում հիմնական մտահոգությունը ներքին պահանջարկի արագացումն է՝ պայմանավորված մասնավոր հատվածում նախկինում կուտակված խնայողությունների ծախսմամբ, ինչպես նաև պարտքի բեռի կրճատմամբ և վարկավորման հետագա ներուժի աճով:
EconoMood-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԲ կողմից հրապարակվել է 2024թ.-ի 1-ին եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության զեկույց»-ը, որում ներկայացված տեղեկատվությունը հիմնված է մինչև 2024թ.-ի մարտի 7-ը հասանելի փաստացի տվյալների, ԿԲ-ի կողմից անցկացված հարցումների արդյունքների, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայրի հետագա զարգացումների վերաբերյալ ձևավորված դատողությունների վրա:
ՀՀ-ում գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչին հիմնականում նպաստել են ՀՀ ԿԲ կողմից իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և դրամի արժևորման հետևանքները:
ՀՀ-ում 2023թ.-ի ապրիլից սկսած, 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախայինից ցածր մակարդակում՝ 2024թ.-ի փետրվարին կազմելով -1.7%:
Առաջիկայում հիմնական մտահոգությունը ներքին պահանջարկի արագացումն է՝ պայմանավորված մասնավոր հատվածում նախկինում կուտակված խնայողությունների ծախսմամբ, ինչպես նաև պարտքի բեռի կրճատմամբ և վարկավորման հետագա ներուժի աճով:
Զեկույցն ամբողջությամբ՝ CBA.am (https://www.cba.am/AM/pperiodicals/MPR_2024_Q1_Arm.pdf)