🎦Ընդդիմադիր քաղաքական գործիչը մահացել է Էրդողանի կուսակցության նկատմամբ հաղթանակը տոնելու ժամանակ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը՝ 24:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է Դենիզլի նահանգում կուսակցության ղեկավարի տեղակալի մահվան մասին. Մեհմեդ Փալազը մահացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում»  կուսակցության նկատմամբ իրենց հաղթանակի բուռն տոնակատարության ժամանակ: Պատճառը դարձել է պատշգամբի փլուզումը:

Մեհմեդ Փալազը մահացել է գլխի վնասվածքի պատճառով, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, գրում է Son Muhur-ը։Եվս 8 մարդ հոսպիտալացվել է։

Նշենք, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։

«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», – ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը՝ 24:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print