Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն չի ցանկանում կռվել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին չի սպառնում և ուրիշի հողը չի ուզում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն Մինսկը չի ցանկանում կռվել։

«Եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի»,- նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի զենք ու տեխնիկա։ Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին չի սպառնում և ուրիշի հողը չի ուզում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print