Կայացել է Փաշինյան-Հարությունյան հանդիպումը

ՀՀ Կառավարության աշխատակազմից հաղորդում են,  որ այսօր Երևանում կայացել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

«Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում»,-նշվում է Կառավարության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ դեռ 3 օր առաջ տեղեկություն էր տարածվել՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևան աշխատանքային պատվիրակության մեկնելու մասին։

Հայտարարության մեջ նշվում էր, որ այցի հիմնական նպատակն է ՀՀ իշխանությունների հետ քննարկելու հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունից հետո Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print