Թայվանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:58-ին (23:58 GMT), աղբյուրը գտնվել է 15,5 կմ խորության վրա: Դրան հաջորդել են առնվազն ինը հետցնցումներ՝ 4 և ավելի բալ ուժգնությամբ:

Թայվանի արևելյան ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կղզու և հարևան երկրների համար ցունամիի նախազգուշացում է հայտարարվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, գտնվել է Թայվանի Հուալիեն քաղաքից 18 կմ հարավ։ Ըստ սեյսմոլոգների՝ սա Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է։

Երկրաշարժից անմիջապես հետո Ճապոնիայում և Ֆիլիպիններում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել։ Ավելի ուշ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը իջեցրել է նախազգուշացման մակարդակը, բայց այնուամենայնիվ նշել է, որ նմանատիպ ուժգնությամբ հետցնցումները կարող են շարունակվել մինչև մեկ շաբաթ, և հասարակությունը պետք է զգոն մնա:

Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնը երկրաշարժից երկու ժամ անց հայտարարել է, որ սպառնալիքն անցել է։

Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ ցնցումները զգացվել են նաև երկրի հարավ-արևելքում գտնվող մայրցամաքային Ֆուցզյան նահանգում:

«Երկրաշարժը սկսվել է ցամաքին մոտ՝ փոքր խորություններում։ Այն զգացվել է Թայվանում և հարակից կղզիներում։ Այն ամենաուժեղն է վերջին 25 տարվա ընթացքում»,- ասել է Թայբեյի սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավար Ու Չիեն Ֆուն։

Թայվանական խոշորագույն կիսահաղորդչային TSMC ընկերությունը հայտնել է, որ տարհանել է աշխատակիցներին Հսինչուում և կղզու հարավում գտնվող իր մի քանի գործարաններից, սակայն անվտանգության համակարգերը, ըստ ընկերության, աշխատում են նորմալ ռեժիմով: TSMC-ն չիպեր է արտադրում այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Apple-ը և Nvidia-ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:58-ին (23:58 GMT), աղբյուրը գտնվել է 15,5 կմ խորության վրա: Դրան հաջորդել են առնվազն ինը հետցնցումներ՝ 4 և ավելի բալ ուժգնությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print