Էդուարդ Սպերցյանը հայտնվել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում

Սպերցյանի տրանսֆերի արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով զբաղեցրել է 4-րդ տեղը հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում:

Սպերցյանի տրանսֆերի արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։

Ցուցակը գլխավորում է իտալական «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում է անգլիական «Արսենալի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն. նա 42 միլիոն եվրո «արժե»:

Եռյակում է նաև Մոսկվայի «Սպարտակի» մոլդովացի պաշտպան Օլեգ Ռյաբչուկը:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print