Ադրբեջանն իր այս վարքով ավելորդ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հրամայականը. «Հայաստանի Հանրապետություն»

Ներկայում Բաքուն ավելի ռիսկային գործողությունների է դիմում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով, թե հայկական զինուժը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Այսօր արդեն Բաքվի՝ նման լուրերը վերաբերում են ՀՀ Տավուշի սահմանագծին, որի երկայնքով կան բազմաթիվ հայկական սահմանամերձ բնակավայրեր, նույնը նաեւ ադրբեջանական կողմից:

Երբ հոկտեմբերի 11-ին Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը արեւելյան սահմանին, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Նա չմոռացավ շեշտել, որ Անկարայի՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները միմյանց հետ կապված են, ավելին՝ վերջինը Թուրքիայի կարմիր գիծն է: Այս գործընթացների հետ չհամատեղվող Բաքվի ագրեսիվ վարքը խոսում է այն մասին, որ վերջինս փորձում է սահմանային իրավիճակը մշտական լարվածության մեջ պահել: Այն, բնականաբար, ազդում է  բանակցային գործընթացի վրա, որը թեւակոխել է վճռորոշ փուլ:
Մյուս կողմից էլ Բաքվի նման պահվածքը բացահայտ դեմարշ է՝ ուղղված միջազգային կառույցների, հանրության եւ խոշոր միջնորդ պետությունների՝ հրադադարը պահպանելու կոչերին: Ադրբեջանն իր այս վարքով ավելորդ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հրամայականը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ջրի երես հանել ադրբեջանական քարոզչական մեքենայի ապատեղեկատվության հոսքերը եւ իրավիճակը զերծ պահել հետագա շիկացումից:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print