Արցախից տեղափոխված Սարգիս Գալստյանը ձերբակալվել է

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«Մարտի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշված անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ», – փոխանցեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print