Սյունիքը եւ Գեղարքունիքը պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածություն ունեցող մարզերն են

Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը 2011 թվականից ի վեր Հայաստանում իրականացնում, համակարգում, կառավարում ու վերահսկում է ականազերծման գործողությունները:

2024 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա են 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։

Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը 2011 թվականից ի վեր Հայաստանում իրականացնում, համակարգում, կառավարում ու վերահսկում է ականազերծման գործողությունները:

Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը ճանաչել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։

Այսօր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ է կազմակերպել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որի ժամանակ ներկայացվելու է «Մեր տունն առանց ականների» խորագրով ցուցահանդես և հումանիտար ականազերծման աշխատանքների ցուցադրություն: Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները ներկաներին նաև իրազեկելու են անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print