Քննարկվել են զորավարժությունների նախապատրաստմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։
Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ ծրագրի համաձայն՝ Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է «Բիրլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Համաժողովին քննարկվել են զորավարժությունների նախապատրաստմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։
Զորավարժությունները կկայանան հուլիսին: