Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը ԱՄՆ-ի անթաքույց ճնշման և սպառնալիքների հետևանքն է:
Ռուսաստանը շարունակում է տարբեր երկրների հետ երկխոսությունը՝ ռուսական «Միր» քարերի օգտագործման շուրջ ալգորիթմներ մշակելու համար, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել այդ երկրների ֆինանսական համակարգերի նկատմամբ պատժամիջոցների ռիսկերը. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն այդ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնենք նման ռիսկերը և մշակենք փոխգործակցության ալգորիթմներ, որոնք թույլ կտան ամբողջությամբ նվազագույնի հասցնել այդ ռիսկերը», – ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը ԱՄՆ-ի անթաքույց ճնշման և սպառնալիքների հետևանքն է:
«Եվ, իհարկե, երկրները վախենում են իրենց ֆինանսական կառույցների նկատմամբ և՛առաջնային, և՛ երկրորդային պատժամիջոցներից», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք` հայկական բանկերը որոշել են դադարեցնել «Միր» պլաստիկ քարտերի սպասարկումը՝ հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Ապրիլի 3-ից Ղրղզստանի բոլոր բանկերը ևս դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։