Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Կովերի պարտեզում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ

Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից։

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի Հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։  

«Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի Հայկական թաղամասում երեկ տեղի ունեցած միջադեպերով։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում ստատուս քվոն»,- ասված էԵրուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայկական Կովերի պարտեզից ապօրինի տեղահանում էր սկսել՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print