Հոկտեմբերի 12-ին Ֆուտզալի աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ խմբի 3-րդ տուրի Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ մեր ընտրանին փայլուն հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ՝ ջախջախելով նրան 4:1 հաշվով։
Բավական համառ պայքարի արդյունքում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, աչքի ընկավ նաև Արթուր Մելքոնյանը։
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթելով 3-րդ խմբում անցկացրած բոլոր 3 խաղերում՝ վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այսպիսով մեր ընտրանին արդեն 9 միավորով ապահովել է առաջին տեղը երրորդ խմբում և դուրս եկել եվրոպական գոտու ընտրական փուլի էլիտ ռաունդ։