Բլինքենն ևս մեկ անգամ վերահաստատեց հավատարմությունն էլ ավելի մեծացնելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը
ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են Հայաստանի վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: