Հայտարարվել է Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի շրջանակներում հայտարարվել է շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 27 մայիսի 2024թ.՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով): Մրցույթի մասին այլ մանրամասները՝ այստեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print