Վրաերթ Սյունիքում. կա տուժած

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Երեկ՝ ապրիլի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 65-ամյա Արծվիկ Պ․-ն իրա վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի կամրջի վրա վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կարինե Թ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Էդգար Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արտակ Քերոբյանը։

Վերջիններս վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print