Իսրայելը զորքերը դուրս է բերում Խան Յունիսից

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքից, որը համարվում է իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման կարևոր հենակետը։ Իսրայելական զորքերը կատարել են իրենց առաքելությունը և այժմ լքում են տարածքը «ուժերը վերականգնելու և հետագա գործողություններին նախապատրաստվելու համար», ճշտել է բանակի հրամանատարությունը: Այդ մասին հաղորդում է dpa-ն:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ՑԱՀԱԼ-ի «զգալի ուժեր» մնում են Գազայի հատվածում, որոնք «կպահպանեն իսրայելական բանակի գործողությունների ազատությունը և հետախուզական տվյալների հիման վրա ճշգրիտ գործողություններ իրականացնելու նրա հնարավորությունը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print