Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից․ Պապիկյան

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ Կառավարության այսօրվա հերթական նիստում այս մասին տեղելացրել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։

Ներկայացնելով նոր կարգը Պապիկյանը՝  նշել է, որ 25 օր տևող հավաքի 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։

«Առաջիկա 25-օրյա հավաքները  լինելու են պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Սակայն զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը»,-հավելել է ՊՆ նախարարը։

Անդրադառնալով վարժական հավաքների անցկացման նոր կարգին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ նախկինում վարժական եռամսյա հավաքներին մասնակցում էին  չաշխատողները, ովքեր վճարվում էին դրա դիմաց՝ այդ կերպ լուծելով նաև սոցիալական խնդիրը:

«Բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ  չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- մեկնաբանել է Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print