Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Ապրիլի 9-ին` ժամը 01:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են Lada և KamAZ մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են Lada մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել սահմանազատում, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: