Հոկտեմբերի 12-ից Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք ուսանողներ դասադուլ են անում համալսարանի տարածքում։ Պատճառը ՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին միացնելու ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս դառնալու հայտարարությունն էր։
Այսօր Կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն հաստատել է այդ որոշումը՝ նշելով, որ դրանք բարձրագույն կրթության որակի բարելավման համար է։
«Պրոֆեսորադասախոոսական կազմից որևիցե հաստիք չի կրճատվելու։ Պարզ է` երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորն էլ մնալու են այնտեղ, որտեղ կան, ոչ մի տեղափոխություն չի լինելու»,– ասել է նախարարը։
Դումանյանը հավելել է՝ որևէ տեղափոխություն նախատեսված չէ, ուստի ուսանողները կհաճախեն իրեն բուհեր այնքան ժամանակ, քանի դեռ ակադեմիական քաղաքի գաղափարը չի իրագործվել։