Հրդեհ է բռնկվել գործարարին պատկանող ձեթի գործարանում

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:


Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի եթե կրակի օջախներ հայտնաբերվեն եւ մարեն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print