Փաստի առթիվ մաքսային ծառայողները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր:
Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան նախնական զննման ենթարկած 1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ տրանսպորտային միջոցի ետևի դռների պատյանները հանված են, որոնք ՀՀ մուտք գործելիս տեղում են եղել: Դռների մեջ նախապես հարմարեցված թաքստոցներից հանվել են փաթեթներ։ Ավտոմեքենան ուղորդվել է խորը զննման անգար, այնտեղ զննվել են ապրանքները և պարզվել է, որ նախապես թաքցրած այդ փաթեթները դեղամիջոցներ են` ընդհանուր 21 կգ քաշով և դեղամիջոցների դատարկ տուփեր 3 կգ քաշով։
Փաստի առթիվ մաքսային ծառայողները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։
Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները ևս բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով դեղորայքի խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ մեքենայի հետևի նստատեղի և բեռնախցիկի արանքում առկա է հատուկ կահավորված գաղտնարան, որտեղից էլ մաքսային ծառայողները հայտնաբերվել են 25 տեսակի տարբեր մակնշմամբ դեղորայք՝ ընդհանուր 20 կգ քաշով։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։