Կարող է ինչ-որ մի պահ ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահի խոսքով` որևիցե մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ։

ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ, չի քննարկվում: Բանակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի նշանակում. կարող է ինչ-որ մի պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, կրկնում եմ՝ ՀՀ տարածքից, ՀՀ Տավուշի մարզից, որևիցե մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «միակողմանի զիջումների» մասին շրջանառվող խոսակցություններին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print