Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ է ժամանելու Հայաստան, որպեսզի քննարկվի առաքելության տեղակայման վայրի հարցը։ Տեղեկությունը փոխանցում է SputnikArmenia-ն՝ hղում կատարելով ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին։
Նախարարի տեղակալի խոսքով այս պահին մեկնարկել է աշխատանքային գործընթացը, դեռևս քննարկվում են առաջարկները։
«Դեռ հստակ որոշված չէ, թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Այսօր կքննարկվի այդ հարցը»,– լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննիսյանը։
Ասուլիսի ընթացքում փոխնախարարը նաև պարզաբանել է ՀԱՊԿ-ի կողմից հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկելու առաջարկը։
«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»,– նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Միրզոյան-Լավրով կայացած հանդիպման արդյունքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից առաջարկվել էր հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՀԱՊԿ դիտորդներ։