Այստեղ է պահվում ամբողջ տարածաշրջանի բիզնեսներից ստացված կանխիկ գումարը։
Լոս Անջելեսում անհայտ անձինք մոտ 30 միլիոն դոլար են գողացել գումարի պահեստարանից՝ իրագործելով քաղաքի պատմության ամենամեծ գողություններից մեկը, հայտնում է Los Angeles Times-ը:
Գողությունը տեղի է ունեցել Սան Ֆերնանդո հովտի Սիլմարի տարածքում գտնվող հաստատությունում, որտեղ պահվում է ամբողջ տարածաշրջանի բիզնեսներից ստացված կանխիկ գումարը, ասել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Էլեյն Մորալեսը:
Թեև Մորալեսը չի նշել հաստատության անունը, KABC-TV-ն հաղորդում է, որ գողությունը տեղի է ունեցել GardaWorld-ում՝ կանխիկ գումարի կառավարման և անվտանգային ընկերությունում:
Գողերը կարողացել են այնպիսի ճարպկությամբ շենք ներխուժել, ինչպես նաև հասնել չհրկիզվող պահարանին, որտեղ պահվել է գումարը, որ ահազանգերը չեն միացել, ասել է Մորալեսը։ Գործին ծանոթ պաշտոնյաները KABC-TV-ին ասել են, որ գողերը կարող էին տանիքով մուտք գործած լինել շենք: Ենթադրվում է, որ գողերը փորձառու են և լավ տիրապետում են համակարգին:
Ոստիկանությունը Times-ին հայտնել է, որ կանխիկ գումարի անհետացումը չի հայտնաբերվել մինչև երկուշաբթի պահոցը բացվել է բիզնես օպերատորների կողմից:
Լոս Անջելեսի ոստիկանությունը USA TODAY-ին հայտնել է, որ գողությունը հետաքննվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ: