Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին` մեկնաբանելով Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը: Նա ընդգծել է տնտեսական համագործակցության ամրապնդման և կապերի ընդլայնման կարևորությունը:
Քանանին շեշտել է, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է Կովկասում խաղաղության հաստատման և կայունության համար: Այս առնչությամբ նա ընդգծել է տարածաշրջանային ձևաչափերի, մասնավորապես` 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի, հնարավորությունների օգտագործումը: