Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում:
Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
«Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի մի մասը՝ սեփականատիրոջը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ: