Սյունիքի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Արտաքին զննությամբ սրահում հայտնաբերվել են իշխան, կարմրախայտ, բեղլու տեսակի ձկներ և էլեկտրահարող սարք:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան:

Արտաքին զննությամբ սրահում հայտնաբերվել են իշխան, կարմրախայտ, բեղլու տեսակի ձկներ և էլեկտրահարող սարք: 40-ամյա վարորդն ու 30-ամյա և 36-ամյա ուղևորներըը, երեքն էլ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հայտնել են, որ ընդհանուր 7,5 կգ ձուկը գիշերը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի հարակից գետից:

Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print