Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար

Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան:

Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։

«Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,-նշել են դեպարտամենտում։

Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան:

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print