📹Դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից. Փաշինյան

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-2026թթ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023թ. զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է սահմանազատման գործընթացին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եկել է ժամանակը, որպեսզի ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն սկսել Հայաստանի Տավուշի մարզից և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից։ Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր. իսկ այս հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորու՞մ է, արդյոք, անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print