Սևանա լճից էկոպարեկները շուրջ 120 խեցգետնաորսիչ են դուրս բերել

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից ապօրինի տեղադրված 119 խեցգետնաորսիչ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։

Կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներն իրականացվել են ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում։

«Ընդհանուր առմամբ 78 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել լիճ»,- ասված է հաղորդագրությունում:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print