Հայաստանի հետ բոլոր բարդ հարցերը կլուծվեն. Պեսկով

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է, և Ռուսաստանի ղեկավարությունը ենթադրում է, որ երկկողմ հարաբերություններում բարդ հարցերը կլուծվեն։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում։ Կառավարության նիստում Փաշինյանն ընդգծել է, որ Մոսկվան չի կարող Երևանին մեղադրել պարտավորությունները չկատարելու համար, «թեև հակառակ դեպքերը բազմաթիվ են»։

«Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է, և Ռուսաստանի ղեկավարությունը ենթադրում է, որ երկկողմ հարաբերություններում բարդ հարցերը կլուծվեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ՌԴ մտերիմ գործընկերն է, որի հետ երկիրը միավորված է բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում, իսկ երկկողմ պատմական և հումանիտար հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print