Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել

ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակիչը պատմել է, որ աղցանի համար խանութ մտնելն իրեն Mega Millions վիճակախաղի 1 միլիոն դոլարի շահում է պարգևել: Ըստ UPI-ի՝ Ֆրեմոնտի բնակիչ Բրանտ Էդգինգթոնը Նեբրասկայի վիճակախաղի ներկայացուցիչներին հայտնել է, որ ինքը Ֆրեմոնտի Հյուսիսային Բել փողոցի՝ Բեյքերս խանութ էր մտել պատրաստի աղցան գնելու համար և որոշել է խանութից վիճակախաղի տոմս էլ գնել։

Բախտավոր տղամարդը նշել է, որ մի քանի օր անց, երբ սկանավորել է իր տոմսը, պարզվել է՝ տոմսի սկաներն անսարք է, և նա վաճառողին խնդրել է օգնել իրեն:

«Նրանք մի րոպեով անհետացան։ Հետո մի այլ կին մոտեցավ նրանց, և ուղղակի աչքները չռեցին վրաս։ Կինն ասաց՝ չուշաթափվեք, երբ ձեզ մի բան ասեմ»:- պատմել է երջանիկ տոմսը շահողը:

Էդգինգթոնը հավելել է, որ այլևս մտադիր չէ վիճակախաղ խաղալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print