ԵՄ առաքելության առաջին խումբը ժամանել է Երևան․ այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Այսօր ԵՄ առաքելության առաջին խումբը ժամանում է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի հարցմանը։ ԵՄ տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում հայ-ադրբեջանական կայունացմանը»,- գրել է նա: